Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսլան Թորոսյանը և Սամվել Եղոյանը հետմահու պարգևատրվել են

Դեկտեմբեր 28,2021 22:07

ՀՀ նախագահի դեկտեմբերի 9-ի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար կամավորական Ռուսլան Կոլյայի Թորոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, որն այսօր հանձնվել է հայրենիքի համար ամենաթանկը՝ կյանքը զոհաբերած հերոսի ընտանիքին։

Արցախի նախագահի հրամանագրով էլ «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրվել է Սամվել Վարուժանի Եղոյանը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հայրենիքը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար։

Շիրակի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031