Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. քաղաքացին հայտնել է, որ իր կողմից տված գումարները դատախազին դատավորին և քննչականին չեն հասել. shamshyan.com

Դեկտեմբեր 31,2021 21:44

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Վայոց  Ձորի մարզի տարածքային բաժիններից մեկում օպերատիվ տվյալներն իրացնելիս, տարածքային ոստիկանության բաժին են հրավիրել Վայոց Ձորի մարզի բնակիչ, 49-ամյա Ա. Հ.-ին, ով հայտնել է, որ նույն մարզի բնակիչ, 45-ամյա Ն. Վ.-ն տեղեկանալով, որ իր վերաբերյալ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց  Ձորի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է քննվում, իր համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, հետագայում դատաքննության ընթացքում իր պատիժը պայմանականորեն չկիրառելու համար իրենից պահանջել է 6 հազար ԱՄՆ դոլար, որից 2 հազար դոլարը՝ դատախազին, 2 հազար դոլարը՝ դատավորին, 2 հազար դոլարը՝ քննչականին տալու համար է:

Ա. Հ.-ն հայտնել է, որ այս տարվա ապրիլին՝ 2 հազար  դոլար, մայիսին՝ 1000 դոլար, իսկ օգոստոսին՝ 500 դոլար փոխանցել է  Ն. Վ.-ին: Այնուհետև Ա. Հ.-ն հայտնել է, որ  ինքը տեղեկացել է, որ իր նկատմամբ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է փոխվել և ավելացվել է հոդված: Դրանից հետո համոզվել է, որ Ն. Վ.-ն իր կողմից տրված  3500 ԱՄՆ դոլարը ոչ դատախազին, ոչ դատավորին, ոչ էլ քննչականին է  հասել, այլ խարդախությամբ հափշտակել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031