Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնաթիռի սրահից օդանավի մաքրուհին գտել է 199.000 ռուսական ռուբլի

Հունվար 04,2022 18:05 Share

Նոր տարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սկսվեց ուղևորի կողմից կորցրած դրամական միջոցների հայտնաբերմամբ:

Հունվարի 1-ին Կրասնոյարսկ – Երևան չվերթի ժամանումից հետո ինքնաթիռի սրահից «Զվարթնոց Հենդլինգ» ընկերության օդանավի մաքրուհին գտել է 199.000 ռուսական ռուբլի:

Համաձայն ընթացակարգի գումարը փոխանցվել է Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցին, վերջինս էլ հանձնել է Կորած և գտնված իրերի բաժին:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել