Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ Գրիգոր Երիցյանի՝ մանդատը վայր դնելու և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ճնշումների մասին

Հունվար 09,2022 13:20

Aravot.am-ի ունեցած տեղեկություններով՝ նոր տեղեկություններ են ի հայտ եկել «Իմ քայլը» խմբակցության անդամ, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Գրիգորի Երիցյանի նկատմամբ ճնշումների իրականացման մասին:

Նշենք, որ դեկտեմբերի 27-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանությունում իրականացված ստուգողական գործողությունների ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, դեկտեմբերի 16-17-ն ընկած ժամանակահատվածում օգտագործելով իրենց իրական կամ ենթադրյալ ազդեցությունը, պահանջել են Գրիգորի Երիցյանին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու նպատակով անցկացվող քվեարկությանը «կողմ» չքվեարկելու դեպքում վայր դնել մանդատը՝ հայտնելով, որ հակառակ պարագայում նրա կողմից ներկայացված բոլոր բարեփոխումների նախաձեռնությունները չեն ընդունվի:

Արդյունքում Գրիգոր Երիցյանը մանդատը վայր դրեց: Նա համաձայն չէր Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու՝ իշխող ուժի որոշման հետ:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31