Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթարների հետևանքով մետաղի ջարդոնի վերածված ավտոմեքենաների բուրգ է ստեղծվել Արմավիրի մարզում․ shamshyan.com

Հունվար 09,2022 19:01

shamshyan.com. Տևական ժամանակ է Արմավիրի մարզի, ժողովրդին հայտնի՝ «4-րդ սովխոզում» կամ Հացիկ գյուղում գործում է սև և գունավոր մետաղների ընդունման կետ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամիսների ընթացքում հանրապետության տարբեր մարզերից նշված վայր են բերվել տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։ Ավտոմեքենաների մեծ մասը ջարդոնի են վերածվել ավտովթարների հետևանքով։

Ընդունման կետի աշխատակիցներն անգամ ավտոմեքենաները նշված վայր են տեղափոխում անվճար։ Ու հիմա տեղափոխված այդ ավտոմեքենաներից ստեղծվել է մի իսկական սարե բուրգ։

Նշված ավտոմեքենաները հետագայում հատուկ սարքավորման միջոցով մասնատվելու են և օգտագործվելու այլ տեղ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Ի՞նչ է նշանակում “սարե բուրգ”

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31