Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Անկախ կրակոցներից, անկախ լարվածությունից, սահմանամերձ բնակավայրերում կազմակերպվում է հանրակրթության գործընթացը»․ նախարար

Հունվար 13,2022 15:21

«Այս հարցը բազմիցս քննարկվել է։ Անկախ կրակոցներից, անկախ լարվածությունից, սահմանամերձ բնակավայրերում կազմակերպվում է հանրակրթության գործընթացը»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով հարցին ՝արդյոք նախարարը հետաքրքրվում է, թե սահմանամերձ գյուղերում ինչպես է կրակոցներին զուգահեռ կազմակերպվում աշակերտների ուսուցումը։

Նախարարն ասաց, որ որոշ տեղերում կային լրջագույն խնդիրներ, հիմա էլ կան, բայց բնույթն է փոխվել․«Այսօր ստեղծված համակարգը լիովին թույլ է տալիս, որպեսզի այն դպրոցներում, որտեղ խնդիրներ կան՝ կապված ուսուցիչներ չլինելու, տարբեր պատճառներով կոմպլեկտավորված դասարաններ չլինելու, փոքրաքանակ աշակերտական եւ ուսուցչական կազմ չլինելու հետ, կազմակերպել հեռավար կրթություն՝ լավագույն ուսուցիչներով։ Արվում է ամեն ինչ, որպեսզի կրթական գործընթացը այդ բարդ կետերում չտուժի եւ ծրագիրն ամբողջությամբ կատարվի։ Իհարկե, լավագույն լուծումն այն է, որ լինեն լիարժեք դասարաններ, լինի ուսուցչական լիարժեք կազմ՝ որակյալ ուսուցիչներով, բայց որոշ տեղերում, սահմանամերձ մարզերում նման խնդիրները կան»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31