Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում քրեական հեղինակությունների արձաններ կան տեղադրված, Հիսուս Քրիստոսի արձանի մասին խոսակցություն եղավ, բոլորն ակտիվացան». Փաշինյան

Հունվար 24,2022 23:23

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ պատրաստվում է իր ընտանիքի միջոցներով Հիսուս Քրիստոսի մեծադիր արձանը կառուցել Հայաստանում: Այսօր առցանց ասուլիսի ժամանակ  Փաշինյանն այս մասին իր դիրքորոշումը ներկայացնելիս ասաց, որ ՀՀ-ում ճանապարհների եզրերին արձաններ են դրվում, տարբեր տեղերում խաչեր են տեղադրում այնպես, որ իր՝ որպես քրիստոնյայի զգացմունքները վիրավորում են. «Կներեք, ով որտեղ հասնում է, երկու հատ պլաստմաս են գտնում, կամ երկաթի ինչ-որ կտոր ու խաչքար են տեղադրում»:

Նա նշեց, որ Հայաստանում մահարձանների՝ գերեզմանների քարերի կառուցումը կարգավորող կոնկրետ իրավական ակտեր չկան, իսկ դա շատ կարեւոր հարց է. «Հայաստանում քրեական հեղինակությունների արձաններ կան տեղադրված եւ իմ զարմանքն այն է, որ ոչ մեկը չի նկատել: Հիսուս Քրիստոսի արձանի մասին խոսակցություն եղավ, բոլորն ակտիվացան: Կան շրջանակներ, որոնց թվում է՝ Քրիստոսի անունն  օգտագործելու սեփականության կադաստրով հաստատված վայական կա ու Հիսուս Քրիստոսի մասին իրենք են լիազորված, որ նրա մասին խոսեն, պատկերն օգտագործեն»:

Նա ասաց, որ կառավարությունում նախաձեռնություն է մշակվում, որ մահարձանների չափերը ՏԻՄ մարմինների թույլտվությամբ պետք է լինի, որովհետեւ գիտնականների մահարձան կա, այնքան անշուք է, ոչ ոք չի նկատում, իսկ հանցագործի, մարդասպանի մահարձան կա, այնքան մեծ է, որ երեխաները գերեզմանոց գնալիս առաջինը դա են նկատում:

Փաշինյանն ասաց, որ եթե Ծառուկյանի մտքով այդպիսի բան է անցել, որ Քրիստոսի արձանը կառուցի, լավ է, որ նա իր գաղափարը ներկայացնում է հանրությանը, իսկ շատ մահարձաններ՝ 5 մետրանոց, դրվել են ու չեն հարցրել ոչ մեկին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31