Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր համար շատ կարեւոր է ցույց տալ, որ ՀՀ-ն խոսում է խաղաղության ձայնով»․ Գյուլնարա Շահինյան

Հունվար 27,2022 21:44

«Երիտասարդները, որոնք եկան կառավարություն, գիտնականներ էին, լրագրողներ էին, եկան լավ ցանկություններով։ Բայց «մեքենան» դժվար է կառուցված։ Մեր շրջապատը սկսեց նրանց կոտրել։ Այն թեւերը, որոնք նրանք ունեին, կամաց-կամաց․․․այստեղ շատ կարեւոր է հ/կ-ների դերը»,-«Հայկական բարեգործական ընդհանուր միության» եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կազմակերպված «Գաղափարների գիշեր» ամենամյա միջոցառման ժամանակ այսօր անդրադառնալով քաղաքացիական հասարակության դերին եւ նշանակությանը՝ հայտարարեց «Դեմոկրատիան այսօր» հ/կ հիմնադիր-նախագահ Գյուլնարա Շահինյանը։

Նա նշեց․ «Լինելով դրսում՝ հ/կ-ներն ունեն նույն դերը՝ պետության կառուցումը ստանձնելը։ Առաջարկներ պետք է անենք, որովհետեւ յուրաքանչյուրն էլ կարող է խոսել, բայց կարեւոր է, որ բաղադրատոմս ներկայացնես։ Տարբեր կառավարությունների համար ես խորհրդատվությունն եմ պատրաստել եւ գիտեմ, թե որն ինչպես է աշխատում։ Ամեն անգամ ՀՀ վերադառնալիս առկա մոդելները փորձել եմ ՀՀ-ում կիրառել՝ տեղի խնդիրները շտկելու համար։ Շատ դժվար է նոր մոդելներ առաջարկել։ Շատ ճկուն պետք է լինես։ Կային պահեր, երբ մենք՝ հ/կ-ներս, երեւում էինք, խոսում էինք, բայց պահեր կային, որ հասկանում էինք՝ կարեւոր է ոչ թե մեր անձը, այլ մարդիկ, որոնց համար աշխատում ենք»։

Շահինյանի խոսքով․ «Ժամանակակից աշխարհում տեղեկատվությունը շատ մեծ տարածում ուն։ Շատ կարեւոր է, որ բոլորս համատեղ աշխատենք, ուստի մենք սկզբում աշխատեցինք ՀՀ-ում, հետո Կովկասում։ Արդեն տասնմեկ տարի՝ միջազգային մակարդակում ենք աշխատում։ Միջազգային համաժողովներ ենք կազմակերպում՝ նվիրված խաղաղության թեմային։ Մեր համար շատ կարեւոր է հակաքարոզչություն անել Ադրբեջանին եւ ցույց տալ, որ ՀՀ-ն խոսում է խաղաղության ձայնով, քարոզում է խաղաղություն։ Մենք օգնում ենք Չեչնիային, Ուկրաինային․․․շատ բան կա ասելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31