Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք կուսակցապետի նախապայմանները Հայաստանին

Փետրվար 02,2022 17:35 Share

Ermenihaber. Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP-ՄՄԿ) նախագահ Մուստաֆա Դեսթիջին մամուլի ասուլիսում անդրադարձել է ՀՀ-Թուրքիա երկխոսության թեմային և արցախյան հիմնախնդրին։

Հիշեցնելով «Շուշիի հռչակագրի» վավերացման վերաբերյալ Թուրքիայի խորհրդարանին ներկայացված օրինագիծը՝ նա ասել է.
«Հռչակագիրը նպատակ ունի ավելի ամրապնդել և խորացնել Թուրքիայի ու Ադրբեջանի փոխհարաբերությունները, ինչը շատ ճիշտ է։ Մենք, որպես «Մեծ միություն» կուսակցություն, լիովին աջակցում ենք դրան»։

Դեսթիջին հայտնել է, որ իր կուսակցությունը սատարում է Ադրբեջանի հետ ձեռնարկվող բոլոր քայլերը։ Իսկ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի իշխանությունների քողարկված նախապայմանների մասին ասել է հետևյալը։
«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի հետ կասեցվեն կարգավորման փորձերն այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը Ղարաբաղի օկուպացրած ողջ տարածքներից դուրս չի եկել և չի հրաժարվել Թուրքիային ուղղված ցեղասպանության անհիմն պնդումներից»։

Ըստ թուրք կուսակցապետի, եթե Հայաստանը ցանականում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա պետք է 2 կարևոր քայլ անի.

«Առաջին՝ հրաժարվի Ղարաբաղի բռնազավթած ողջ տարածքներից։ Եվ երկրորդ՝ հրաժարվի այսպես կոչված Հայոց ցեղասպանության պնդումներից։

Առանց դրանցից հրաժարվելու կարգավորման գործընթացը ոչ առողջարար կլինի, ոչ էլ՝ երկարաժամկետ: Կգա ապրիլի 24-ը, կրկին հայտարարություն կանեն և արդյունքում գործընթացը նորից կդադարի։ Ուստի, ի սկզբանե պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28