Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ են բազմաբնակարան շենքի կառուցմանը ԳԱԱ գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում գտնվող ջրավազանի տեղում»

Փետրվար 15,2022 15:26

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը և ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ը վերահաստատում են իրենց դիրքորոշումն առ այն, որ դեմ են բազմաբնակարան շենքի կառուցմանը ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում գտնվող ջրավազանի տեղում։

Այդ շինությունն անվերահսկելի ռիսկեր է ստեղծում ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող, իր տեսակի մեջ միակ գիտաարտադրական կենտրոնի բնականոն գործունեության ու զարգացման համար։

Հայաստանի տնտեսական զարգացումն ու անվտանգությունն ուղղակիորեն կապված են բարձր տեխնոլոգիաների, այդ թվում՝ քիմիայի և հարակից գիտությունների խթանման հետ։ Ուստի, ակադեմիական գիտական հաստատությունների պահպանումն ու շեշտակի զարգացումն անհրաժեշտություն է։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28