Լրահոս
Օրվա լրահոսը

«Անցյալ տարի Ուկրաինային ԱՄՆ-ի ընդհանուր ռազմական օգնությունը գերազանցել է մեկ միլիարդ դոլար՝ ավելին, քան նախորդ տարի»․ Բլինքեն

Մարտ 03,2022 10:41 Share

«Ամերիկայի ձայն». Չորեքշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է լրագրողների հետ պետքարտուղարությունում։ Նրա ելույթը կենտրոնացած էր Ուկրաինայում տիրող իրավիճակի և ռուսական ներխուժումը կասեցնելու ԱՄՆ-ի ջանքերի վրա։

«Վերջին մի քանի ամիսների օգտագործումը ռուսական մոտալուտ ագրեսիայի մասին ահազանգելու և նախագահ Պուտինի կեղծիքները բացահայտելու նպատակով մեզ պատրաստվելու հնարավորություն տվեցին», – ասել է պետքարտուղարը։ «Պատճառներից մեկը, թե ինչու մենք այսօր տեսնում ենք [համաշխարհային հանրության] նման միահամուռ արձագանք, անցյալ տարի մեր կայացրած որոշումն է՝ հրապարակել մեր տեղեկությունները, թե ինչ է մեզ սպասվում և ինչ մարտավարության է հետևելու Ռուսաստանը… Մենք այն ժամանակ ասացինք. եթե Կրեմլը հրաման արձակի ներխուժման մասին, մենք կօգնենք Ուկրաինային պաշտպանվել՝ այնպես անելով, որ Ռուսաստանի գործողություններն աննկատ չմնան»։

«Անցյալ տարի Ուկրաինային ԱՄՆ-ի ընդհանուր ռազմական օգնությունը գերազանցել է մեկ միլիարդ դոլար՝ ավելին, քան նախորդ տարի», – շարունակեց Բլինքենը: «Մենք մարդասիրական օգնություն ենք ուղարկում Ուկրաինայի ժողովրդին: Երեք օր առաջ մենք հայտարարեցինք հավելյալ 55 միլիոն դոլարի օգնության մասին՝ ի հավելումն 300 միլիոն դոլարի, որը տրամադրել ենք վերջին տարիներին»։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը կատարվածի ողջ պատասխանատվությունը դնում է Ռուսաստանի վրա։

«Դեռևս դեկտեմբերի 1-ին ես նշեցի, որ Ռուսաստանը կկանգնի ամենալուրջ հետևանքների առաջ, եթե հարձակվի Ուկրաինայի վրա, ներառյալ երկարաժամկետ տնտեսական միջոցները», – ասել է Բլինքենը: «Միացյալ Նահանգները և նրա գործընկերները, որոնք միասին կազմում են համաշխարհային տնտեսության կեսը, տեր են կանգնել իրենց խոսքին: Այսօր մենք պատժամիջոցներ ենք կիրառել ռուսական խոշորագույն ֆինանսական հաստատությունների մեծ մասի նկատմամբ։ Եվրամիությունը անջատել է ռուսական առանցքային բանկերին SWIFT միջազգային վճարային համակարգից: Մենք սահմանափակել ենք Ռուսաստանի՝ դրսից միջոցներ ստանալու հնարավորությունը։ 13 ամենակարևոր [ռուսական] պետական ընկերություններ, ներառյալ «Գազպրոմը», այժմ կարող են միայն շատ սահմանափակ ծավալով ներգրավել իրենց միջոցները ԱՄՆ շուկայում»:

«Մենք պատժամիջոցներ ենք սահմանել նաև անհատների, այդ թվում՝ նախագահ Պուտինի, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների և էլիտայի անդամների և նրանց ընտանիքների դեմ»,- հավելել է պետքարտուղարը։ – Մեր և մեր դաշնակիցների ու գործընկերների կողմից հատուկ ստեղծված ծառայությունը հետևելու և սառեցնելու է օլիգարխների և նրանց ընկերությունների ակտիվները։ Մենք սառեցնելու և բռնագրավելու ենք նրանց զբոսանավերը, մասնավոր ինքնաթիռները և շքեղ վիլլաները աշխարհի մայրաքաղաքներում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031