Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջում են պատերազմին առնչվող մի քանի նյութ հեռացնել». «Ազատության» և «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունների կայքերը կարող են արգելափակվել

Մարտ 03,2022 12:20

«Ազատություն». Ռուսաստանի տեղեկատվական դաշտը վերահսկող պետական մարմինը՝ «Ռոսկոմնադզոր»-ը սպառնում է արգելափակել «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության Svoboda.org կայքը: Գլխավոր դատախազությունը պահանջում է ուկրաինական պատերազմին առնչվող մի քանի նյութեր հեռացնել։ Այս մասին ասվում է չորեքշաբթի երեկոյան խմբագրության ստացած վեց ծանուցումներում։

Երեկ Ռուսաստանի կառավարությունը զգուշացրել է «Ամերիկայի ձայն»-ին իր մտադրության մասին՝ արգելափակել «Ամերիկայի ձայն»-ի ռուսալեզու www.golosameriki.com լրատվական կայքը, եթե այն չհեռացնի Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ կապված նյութը: Դա հիմնավորվում է նրանով, թե «Ամերիկայի ձայն»-ի կայքը «պարունակում է ահաբեկչական գործողությունների կեղծ հաղորդումներ կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող այլ ոչ հավաստի տեղեկություններ»։

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031