Լրահոս
Օրվա լրահոսը

778 տանկ և զրահապատ մեքենա ուկրաինական կողմից, 92 ինքնաթիռ ռուսական կողմից. կորուստները՝ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում

Մարտ 06,2022 14:18

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ «հատուկ գործողությունների» արդյունքում ռուսական զինված ուժերը վերացրել են «Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 2203 օբյեկտներ»: Ինչպես հայտնում է ռուսական կողմը, ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում մինչև այս պահը վերացրել է ուկրաինական 96 ինքնաթիռ ցամաքում և 24 ինքնաթիռ օդում, 778 տանկեր և այլ զրահապատ մարտական մեքենաներ:

Ուկրաինայի գլխավոր շտաբի տեղեկացմամբ՝  ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում ռուսական բանակի մարդկային կորուստները կազմում են 11 հազար զինծառայողներ: Սակայն գլխավոր շտաբի հայտարարությունից պարզ չի դառնում՝ այդ թվում են միայն զոհվա՞ծ  զինծառայողները, թե՞ ներառված են նաև վիրավորներն ու գերիները:

Ըստ ուկրաինական կողմի հավաստիացումների՝ ռուսական կողմի կորուստներն են՝ 285 տանկ, 985 զրահապատ մեքենաներ, 44 ինքնաթիռ, 48 ուղղաթիռ:

Ռուսական կողմը մարդկային կորուստների մասին հայտնել է մարտի 2-ին: Ըստ ՌԴ ՊՆ-ի ներկայացրած տվյալների՝ սպանվել են 498 ռուս զինծառայողներ և վիրավորվել 1597-ը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031