Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհվածների աճյունների որոնողական աշխատանքներն այս շաբաթ արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ

Մարտ 14,2022 12:40

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

2022 թվականի մարտի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 839 զանգ:

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 12 ելք: Որից մեկը չոր խոտածածկ տարածքում, 3-ը աղբանոցներում:
Հրդեհի մեկ դեպք գրանցվել է մարտի 12-ին ժամը 12:50-ին Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 7 հասցեում: Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և մարել հրդեհը: Նախնական տվյալների համաձայն, Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող բնակարանում, այրվել է գազի բալոնից արտահոսող գազը:

Մարտի 13-ին ժամը 19:28-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել Հեքիմյան 10 հասցեում բռնկված հրդեհի մասին:
Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը հրդեհը մարել է ձեռքի միջոցներով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:36-ին, մարվել`ժամը 19:45-ին: Նախնական տվյալների համաձայն հրդեհի պատճառ է հանդիսացել էլեկտրալարերի կարճ միացումը։

Արձանագրված բոլոր դեպքերը, հրշեջ-փրկարարների հմուտ ու արագ գործողությունների շնորհիվ ժամանակին կանխվել են՝ տուժածներ չկան:

Զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքները այս շաբաթ շարունակվել են Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող սահմանամերձ շրջաններում, որտեղ ընթացել են ակտիվ մարտական գործողություններ: Ցավոք այս շաբաթ որոնումներն արդյունք չեն տվել:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ, շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք, որի արդյունքում Ասկերան և Ստեփանակերտ քաղաքների հարակից տարածքում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 14 ռումբ, 12 պայթուցիչ, 16 արկ, ձեռքի 8 և նռնականետի 11 նռնակ:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 28, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 31 կանչ: Փրկարարները կատարել են դռան 6 և վերելակի 7 բացում, առողջական խնդիր ունեցող 6 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 2 ելք: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 10 կանչերի:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031