Լրահոս
Օրվա լրահոսը

Հիդրոպոնիկ ելակ՝ Տավուշի առաջին դպրոցահենք ջերմատանը

Մարտ 16,2022 19:44

Տավուշի առաջին դպրոցահենք ջերմատունը տարեսկզբին արդեն տվել է հիդրպոնիկ ելակի առաջին արտադրանքը։ Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Թեղուտի դպրոցի տնօրեն Արգամ Թամրազյանը։ Ջերմատունը հիմնվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից՝ ՌԴ-ի ֆինանսավորմամբ։ Ընդհանուր առմամբ 400 քմ․  ջերմատան տարածքի մի հատվածում աճեցվում է լոլիկ և կանաչեղեն, մյուս հատվածում՝ հիդրոպոնիկ ելակ։ Ջերմատան արտադրանքը սպառվում է անմիջապես դպրոցի ճաշարանում։

Արգամ Թամրազյանը նշեց, որ ելակի ավելցուկը վաճառվում և իրացվում է համայնքում։ Վաճառքից առաջացած գումարով անգամ կարողացել են փոխել ճաշարանի գույքը։ Ջերմատան բերքի մշակմանը մասնակցում են ինչպես ուսուցիչները, այնպես էլ աշակերտները։

Արգամ Թամրազյանի խոսքով՝ ջերմատունը շատ կարևոր ուսուցողական կենտրոն է։ Վերջինս մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև գյուղացիների շրջանում։ Ի սկզբանե ծրագրի նպատակն է եղել նորագույն տեխնոլոգիաների  հանդեպ հետաքրքրության ավելացումը՝ դեռ դպրոցական տարիքից։ Դպրոցի տնօրենը հավելեց, որ արդեն բանավոր պայմանավորվածություն ունեն նաև Դիլիջանի պետական քոլեջի հետ։ Նախատեսվում է քոլեջում բացել գյուղատնտեսության բաժին, որի ուսանողները հնարավորություն կունենան ուսումնական պրակտիկան անցկացնելու ջերմատանը։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031