Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերնագրերով խեղաթյուրել եք ասածներս»․ Արարատ Միրզոյանը՝ լրագրողներին

Մարտ 21,2022 22:22

ԱԺ եկած ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր գլխադասային հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումից հետո հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել։ «Երբ դրվում են վերնագրեր, որոնք ամբողջությամբ խեղաթյուրում են իմ ասածը, երբ նման հարցերը ցավոք մասամբ լրագրողների կողմից չունեն ընկալում, որ առնչվում են նաեւ մեր ազգի անվտանգությանը կամ գիտակցաբար խեղաթյուրում են․․․կներեք, ես խուսափում եմ ձեր հետ շփումներից»,-ասաց նա։ Նշենք, որ խոսքը հանձնաժողովում Արարատ Միրզոյանի արտահայտած հետեւյալ ձեւակերպման մասին է․ «Ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա։ Այլ բան, որ դրանք ամբողջապես չեն հասցեագրում ՀՀ-Ադրբեջան խաղաղության համապարփակ օրակարգը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031