Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը՝ Գյումրիում շանը մոր գերեզմանի վրա թաղելու ահազանգի մասին

Մարտ 24,2022 22:07

Aravot.am-ը, հղում տալով իր աղբյուրներին, գրել էր, որ Երևանում բնակվող թոշակառու Մ․Մ․-ն ահազանգել է Շիրակի մարզային ոստիկանություն ու հեռախոսազանգով բողոքել, թե մեկ ամիս առաջ իր քեռու որդին՝ Ա․Գ․-ն, շանը տարել ու թաղել է Գյումրի քաղաքի 2-րդ գերեզմանատանը հուղարկավորված իր մոր գերեզմանի վրա:

Ոստիկանություն ահազանգած կինը նշել էր, որ վատառողջ է, այդ պատճառով  չի կարող ներկայանալ ոստիկանության տարածքային բաժին, սակայն փոխանցել է, որ  մոր գերեզմանի տեղը կարող է ցույց տալ Գյումրիում բնակվող իր մորաքրոջ դուստրը։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն Aravot.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատեց մեր այս տեղեկությունը, մանրամասնեց, որ  Երևանում բնակվող Մ․Մ-ն հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։

Այս պահին ոստիկանության «Կումայրի»-ի բաժնում  նյութեր են նախապատրաստում ու պարզում են դեպքի հանգամանքները, այն է՝ Մ․Մ-ի մոր գերեզմանում քեռու որդու կողմից շանը թաղելը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031