Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Սյունիքի մարզպետի նոր տեղակալը

Մարտ 31,2022 20:40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սյունիքի մարզպետի տեղակալ է նշանակվել 38-ամյա Հայկ Հարությունյանը։ Վերջինս մարզպետարանում նոր մարդ չէ։ Արդեն՝ 8 տարի է, ինչ աշխատում է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ:

Ավարտել է  Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, աշխատել է Եղվարդի միջնակարգ դպրոցում՝ որպես  մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ուսուցիչ, ապա` ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն։ Ամուսնացած է, ունի 3 զավակ:

Հայկ Հարությունյանը  2021 թվականի նոյեմբերի 14–ին կայացած Կապանի համայնքի ավագանու  ընտրություններում առաջադրված  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի 4-րդ հորիզոնականում էր։ Նա ցուցակը գլխավորող, Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանի հետ՝ ավագանու անդամի ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել ։

Aravot.am-ի տեղեկություններով Հայկ Հարությունյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվոտայով, սակայն նրա նշանակումը ճշտվել էր Սյունիքի նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել այս տարվա փետրվարի 17-ին։ Հրաժարականից հետո նա նշանակվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ։

Ըստ շրջանառվող լուրերի, մոտ օրերս աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացնելու Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը։ Անցած շաբաթ Կարո Ավանեսյանը եւ նրա օգնական Արմինե Սիմոնյանը գործուղվել էին հակակոռուպցիոն կոմիտե։։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031