Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը վերադառնում է Գյումրի

Ապրիլ 19,2022 23:03

Aravot.am-ին հասած տեղեկություններով,  մոտ 9 ամսվա բացակայությունից  հետո  այսօր ԱՄՆ-ից Գյումրի է վերադառնում նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

Նա ԱՄՆ էր մեկնել իր պաշտոնավարման վերջին ամիսներին՝ բուժման նպատակով։  Նրա վերադարձի մասին  լուրը հաստատեցին նաև հարազատները։

Հիշեցնենք, որ  չնայած իշխանության  տարբեր ներկայացուցիչների հորդորներին՝  Սամվել Բալասանյանը չէր համաձայնել  իր թեկնածությունն առաջադրել ու վերընտրվել  Գյումրու քաղաքապետի պաշտոնում, նա գերադասել  էր սերնդափոխությունը։  2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններում  ձայների քանակով  առաջատար դարձել էր «Բալասանյան դաշինք»-ը՝ ստանձնելով քաղաքապետի պաշտոնը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930