Լրահոս
Օրվա լրահոսը

«Թարգե՛ք այդ բեսեդկաներում զրույցները, նարդիի շուրջ իշխանությանը հայհոյելը, դո՛ւրս եկեք». Վանեցյանի երթի մասնակիցներն անցան կառավարական ամառանոցների մոտով (Ֆոտոշարք)

Ապրիլ 27,2022 21:21

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կազմակերպած իրազեկման երթուղին ընթացավ Մաշտոցի պողոտայով, Պարոնյան, Պռոշյան փողոցներով դեպի Բաղրամյան  պողոտա:

Կառավարական առանձնատների մոտ երթի մասնակիցները մի պահ կանգ առան ու հայտարարեցին՝ ժամանակին Փաշինյանն ասում էր, թե կարող եմ հանգիստ ժողովրդի հետ քայլել, իսկ այսօր հազարավոր ոստիկանների պատի հետեւում է թաքնվում:

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը երթի ժամանակ դիմեց քաղաքացիներին՝ մատնացույց անելով մոտակա արագաչափը. «Սրանք ի՞նչ էին խոստանում, թե գալու ենք, արագաչափերը հանելու ենք: Այս արագաչափերը Նիկոլ Փաշինյանի տված ու չիրականացված խոստումների հավաքական կերպարն է: Ինչպես արագաչափերը շատացան, այդպես էլ շատացան կամերաները, տուգանքները բարձրացան: Ասում էր՝ լափել են, թալանել են, բա եկար իշխանության, լույսը էժանացրի՞ր, թե՞ թանկացրիր: Եկար իշխանության, գազը էժանացրի՞ր, թե՞ թանկացրիր: Հա՛յ մարդ, դու լա՞վ ես ապրում, թե՞ չէ: Ուրեմն լավ չես ապրելու էնքան, քանի սրանք իշխանության են»: Նա հորդորեց դուրս գալ փողոց. «Թարգե՛ք այդ բեսեդկաներում զրույցները, նարդիի շուրջ իշխանությանը հայհոյելը, դո՛ւրս եկեք, եկեք այստեղ, միացե՛ք, որովհետեւ օրեր հետո այս իշխանությանը ճամփելու ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930