Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանների գործողությունների վերաբերյալ

Մայիս 02,2022 18:11

Համացանցում տարածվում են տեսանյութեր, որոնցում ոստիկանները բռնությամբ բերման են ենթարկում փողոցներ փակած ցուցարաներին, բռնություն գործադրում բողոքի ակցիաները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ։

Մասնավորապես՝ Ոստիկանը բռունցքով հարվածում է ցուցարարի գլխին, Սև համազգեստով ոստիկանը ծեծում է ցուցարարին/ ՊՊԾ պետը հարվածում է օպերատորին, Ինչպես է ոստիկանը հարվածում բերման ենթարկվող քաղաքացիներինՈստիկանը հարվածում է ցուցարարին, Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում,  Ոստիկանությունը Խորենացի փողոցից քաղաքացիներին բերման է ենթարկում՝ փորձելով բացել ճանապարհը, Ոստիկանները անհամաչափ և բռնի ուժ կիրառելով՝ խոչընդոտել են լրագրողների և օպերատորների գործունեությունը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այս տեսանյութերի հիման վրա այսօր՝ 2022 թ․ մայիսի 2-ին, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ, ՀՔԱՎ-ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել հաղորդմամբ ներկայացված տեսանյութերով արձանագրված դեպքերի շուրջ համապատասխան քննություն կատարելու, հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ քրեական գործ հարուցելու, պատասխանատու ոստիկաններին հայտնաբերելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031