Լրահոս
Օրվա լրահոսը

«98 թվից մեզ «փրկում» են, գոհ ենք, շնորհակալ ենք»․ միջադեպ, քաշքշուկներ՝ ՀՀԿ երթի ժամանակ (ֆոտո եւ տեսաշարքեր)

Մայիս 10,2022 16:58

ՀՀԿ ղեկավարության, երիտթեւի գլխավորությամբ այսօր դիմադրության շարժման՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի երթերից մեկը  սկսվել էր Սասունցի Դավթի արձանի շրջակայքից։ Ցուցարարները քայլել են Էրեբունի համայնքում, տեղ-տեղ փողոցներ փակել։

 

Երթի ընթացքում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ նախ քաշքշուկ, հրմշտոցներ եղան։ Ցուցարարների ջանքերով մի քանի երթի մասնակցի բերման ենթարկվելը կանխվեց։

Մեկ այլ միջադեպի պատճառն էլ ցուցարարների եւ նրանց ղեկավարների դեմ հանդես եկող մի քանի կանայք էին, որոնց ոստիկանները հեռացրին, չթողեցին, որպեսզի իրավիճակը բորբոքվի։

«Ղարաբաղցին ծախեց Արցախը, սաղ ամեն ինչը, հիմի քցել են՝ Նիկոլն արեց։ Չենք տալու ձեր ձեռը։ Սաղիս «թուրք» սարքեցիք․․․հա բա։ Սաղ հայ ազգին թուրք սարքին։ Անբարոյականը սաղին անբարոյական է ասում։ Թուրքն ուրախանում է։ Կերան սաղիս։ Հոկտեմբերի 27 արին, մարտի 1 արին։ 98 թվից մեզ «փրկում» են, գոհ ենք, շնորհակալ ենք․․․ձայները լսել ենք։ Գոռալու համար 25 000 հազար են  տալիս, ոստիկանություն գնալու համար 50 000։ «Ոչ»-ի ժամանակ հանձնաժողովի անդամ էի, չանցան, դաշնակներն ասին՝ ոչինչ, շրջաններով կդզենք»։

Մեկ այլ կին էլ ՀՅԴ-ին թալանի մեջ մեղադրեց ու հարցադրում արեց․ «Ո՞վ է հելել սրանց պաշտպանում»։ Մյուսն էլ հավելեց․ «Մեր երեխքի արյունը հերիք ա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Ֆոտոշարքը՝  Գեւորգ Մկրտչյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031