Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ պարտությունն արձանագրել փաստաթղթի միջոցով՝ դիվանագիտական դաշտում․ «Փաստ»

Մայիս 14,2022 11:00

2020 թվականի նոյեմբերի 9-ին Արցախի կարգավիճակի մասին խոսք չկար, այդ ժամանակ արձանագրվեց յուրօրինակ ստատուս քվո: Երկու տարի անց փորձ է արվում այդ ստատուս քվոյից անցնել, ԼՂ խնդիրը լուծել այն տիրույթում, որից մենք վախեցել ենք վերջին 30 տարվա ընթացքում: Այսինքն, այն, ինչ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ նկատի ունենալով Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը: «Եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթով արձանագրվեց մեր պարտությունը, առարկայական զիջումներ եղան, ապա այսօր՝ 2 տարին անց, Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ պարտությունն արձանագրել փաստաթղթի միջոցով՝ դիվանագիտական դաշտում: Սա անդառնալի հետևանքներ կունենա Հայաստանի հետագա զարգացման, անվտանգության համար, որովհետև, մեծ հաշվով, եթե այս ծրագրերը կյանքի կոչվեն, ապա մենք ոչ միայն կկորցնենք Արցախը, այլև մեր արևել յան ամբողջ սահմանները անպաշտպան կդառնան»,-ասաց քաղաքագետը:

Հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի, Ադրբեջանի, նաև Թուրքիայի իշխանությունների ինտենսիվ բնույթ կրող երկկողմ, նաև եռակողմ հանդիպումներն ու զրույցները՝ կապված սահմանազատման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հետ, Ե. Բոզոյանը նշեց. «Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են իրենց հաղթանակը կապիտալիզացնել դիվանագիտական հարթակում: Շտապողականությունն այս իմաստով շահավետ է Ադրբեջանին ու Թուրքիային: Բնականաբար, ո՛չ ՌԴ-ում, ո՛չ Արևմուտքում շահագրգռված չեն նոր բախման, նոր պատերազմի հնարավորությամբ: Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի համար խաղաղ գործընթացն այլընտրանք չունի: Բայց մի բան է, երբ ընթանում են բանակցություններ, խաղաղ գործընթացներ, սահմանների ճշգրտում, մեկ այլ բան՝ խաղաղության հնարավոր պայմանագիրը, որի մեջ ամրագրված կլինի ամեն ինչ, այդ թվում՝ ԼՂ կարգավիճակը: 1994-ին Ադրբեջանը պարտվեց, բայց ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսվեցին: Պատերազմ չեղավ, բայց Ադրբեջանը հրաժարվեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել»:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Քաղաքագետի մտահոգությունը շատ տեղին է:
    Կարծում եմ, որ ժողովրդի ընդվզումը միայն ետ կպահի այս անհայրենիք իշխանությանը «խաղաղության փաստաթուղթ» կոչվածի ստորագրումից, որը Հայաստանի համար կհանդիսանա պարտության և ստորացուցիչ զիջումների ամրագրման մասին միջազգային նշանակության ղազագրային փաստաթուղթ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031