Լրահոս
Օրվա լրահոսը

Թանգարանների ուժը Սիսիանում (ֆոտոշարք, տեսանյութ)

Մայիս 22,2022 00:02

Թանգարանների միջազգային օրը ամեն տարի նշվում է մայիսի 18-ին։

Այդ օրը կազմակերպվում էր նաեւ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն այս տարի տեղի ունեցավ մայիսի 21-ին։ Մինչեւ կեսգիշեր Հայաստանի բոլոր թանգարանների դռները անվճար բաց են այցելուների առաջ։ Այս տարվա կարգախոսն էր «Թանգարանների ուժը»։

Սյունիքի բոլոր թանգարաններում օրվա խորհրդի կապակցությամբ տարբեր միջոցառումներ էին կազմակերպվել։ Կապանի երկրագիտական թանգարանը «Կապանյան կենցաղն ու ապրելակերպը» թեմայով բացօթյա ցուցադրություն էր կազմակերպել։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի  ուղեկցությամբ եղավ Սիսիանի Ն. Ադոնցի անվան պատմության թանգարանում եւ Հայաստանի ազգային պատկերասրահի «Սիսիանի պատկերասրահ» մասնաճյուղում։

Պատմության թանգարանի տնօրեն Թաթուլ Սյունին Սյունիքի մարզպետին ներկայացրեց թանգարանի հիմնական խնդիրը՝ ջեռուցման բացակայությունը։ Ռոբերտ Ղուկասյանը հետաքրքրվեց թանգարանի այցելուների թվով․  հիմնականում դպրոցականներ են գալիս, իսկ թանգարան այցելուների թիվը անհամեմատ մեծ է եղել։ Ռոբերտ Ղուկասյանը ծանոթացավ թանգարանի ցուցասրահներին, ներկայացրեց իր դիտարկումները՝ կապված լուսավորության, ցուցադրությունների, ցուցասրահների կահավորման հետ։

Մանրամասն՝ տեսանյութում

Սիսիանի պատկերասրահում հյուրերը մասնակցեցին «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի ժողովրդական գործիքների անսամբլի համերգին, դիտեցին սիսիանցի գեղանկարիչների ստեղծագործություններին, ծանոթացան  շենքային պայմաններին։

Ի դեպ, Թանգարանների միջազգային օրվա այս տարվա «Թանգարանների ուժը» կարգախոսն առաջարկում է բացահայտել թանգարանների ներուժը երեք առանցքային միտումների համատեքստում՝ կայուն զարգացում, նորարարական-տեխնոլոգիական հասանելիություն եւ շարունակական կրթություն՝  որպես կարեւորագույն գործոններ համայնքների զարգացման եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման շուրջ:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031