Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դա է եղել պատճառը, որ առաջարկում էինք զորքերը հայելային հետ քաշվեն. Արմեն Գրիգորյանը՝ սահմանին զինծառայողների սպանությունների մասին

Հունիս 02,2022 16:04

«Oրակարգում, իհարկե, կլինեն սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հետ կապված հարցեր։ Որպես առաջին հանդիպման շարունակություն՝ աշխատանքային խմբերը կքննարկեն, թե ինչպես են առաջ շարժվելու գործընթացում։ Ինչ վերաբերում է օրվան եւ ժամին, երբ փոխվարչապետ Գրիգորյանի կողմից տեղեկություն կստացվի, հաղորդագրությունն անպայման կհրապարակվի»,-այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա չհայտնեց, թե երբ է տեղի ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովի երկրորդ նիստը:

Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է հայկական հանձնաժողովն անդամների թվով ադրբեջանական հանձնաժողովի կեսի չափ, եւ դրանում բացառապես Նիկոլ Փաշինյանի նշանակած անձինք են, չկան քարտեզագետներ, սահմանադրագետներ ու պատմաբաններ, Արմեն Գրիգորյանն ասաց, որ աշխատանքային խմբի թվաքանակը մեծ նշանակություն չունի, քանի որ բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկում են անցնում, եւ, բանակցությունների գնալուց առաջ՝ աշխատանքային խումբը պատրաստություն է անցնում. «Եթե աշխատանքային խմբում նախարարի տեղակալ է, դա չի նշանակում, որ նախարարության այլ աշխատակիցներ գործընթացի նախապատրաստմանը չեն մասնակցում։ Ես թվաքանակի հետ կապված որեւէ խնդիր չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է մասնագետներին, ապա 2019-ի նոյեմբերից մինչ օրս մենք բազմիցս տարբեր ձեւաչափերով քննարկել ենք մասնագետների հետ»:

Հարցին էլ՝ ինչո՞ւ հանձնաժողովում չկան ընդդիմության ներկայացուցիչներ, Արմեն Գրիգորյանն ի պատասխան ասաց. «Իշխանության մասով՝ ընդդիմադիրներն ընդհանրապես ներկայացված չէ գործադիրում, եւ դա տրամաբանական է։ Հենց ներկայացված լինեն, նրանք այլեւս ընդդիմություն չեն լինի: Մեր թիմը՝ ՔՊ-ն, ներկայացված է ԱԺ-ում մոտ 66 տոկոսով եւ ունի քաղաքացիների մանդատը»:

ԱԽ քարտուղարից նաեւ հետաքրքրվեցին՝ արդյոք լարվածություն չի ստեղծվում հանձնաժողովի աշխատանքներում, քանի որ արդեն որերորդ անգամ սահմանին զինվոր է սպանվում, վերջին դեպքն էլ եղավ մայիսի 28-ին, Արմեն Գրիգորյանը պատասխանեց՝ բնականաբար, բոլոր միջադեպերը սահմանին բացասաբար են ազդում բոլոր գործընթացների վրա եւ դա է եղել պատճառը, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացները սկսելուց առաջ առաջարկում էինք հայելային տարբերակով զորքերը հետ քաշվեն, որպեսզի սահմանին կայունություն լինի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930