Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանը խուսափեց կրկնել թեզը՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»

Հունիս 02,2022 16:33 Share

Այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանելով հարցին՝ արդյոք կարո՞ղ է հաստատել «Արցախը Հայաստան է եւ վերջ» թեզը, որն այն ժամանակ հնչեցրել էր Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան ասաց, որ այդ հարցին բազմիցս պատասխանել են։

Նա, անդրադառնալով բրյուսելյան հանդիպումներին, բանակցությունների ընթացքին, ասաց, որ դեռեւս հանրային քննարկումների շրջանակներում Հայաստանը հայտարարել է այն փաստաթղթերի մասին, որոնց շրջանակներում տեսնում է բանակցային գործընթացը. «Մենք շարունակում ենք շեշտադրել Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը եւ նրանց իրավունքները, որոնցից պետք է բխի կարգավիճակը։ Մենք համոզված ենք, որ իրավունքներն ու անվտանգությունն են որոշում կարգավիճակը։ Մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ եւ համոզված ենք, որ դա կարեւոր ուղղություն է, որտեղ աշխատելով արդյունքի կհասնենք»,- ասաց Գրիգորյանը։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել