Լրահոս
Օրվա լրահոսը

«Ենթադրում եմ՝ Բագրատ Եսայանը ԱԱԾ-ում է. շարժվում եմ իր մոտ. Վահե Եփրիկյան

Հունիս 10,2022 13:08

«Այս պահին շարժվում եմ Բագրատ Եսայանի մոտ»,- քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Վահե Եփրիկյանը:

Հետաքրքրվեցինք ՝ այս պահին որտե՞ղ է գտնվում Բագրատ Եսայանը, նա պատասխանեց. «Ենթադրում եմ, որ նա ԱԱԾ-ում է: Բայց դեռ հստակ բան ասել չեմ կարող, մինչև իր մոտ չլինեմ: Չեմ կարող հստակ տեղեկություն տրամադրել»:

Հարցին՝ ինչպե՞ս են Բագրատ Եսայանին բերման ենթարկել, քանի որ տեղեկություններ կան, որ ներխուժել են նրա աշխատասենյակ, փաստաբանը պատասխանեց՝ այս պահին ոչ մի տեղեկություն չունեմ:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930