Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը փոփոխություն կատարեց ռուսական ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ

Հունիս 17,2022 12:18

Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց Հայաստանի եւ ՌԴ կառավարությունների միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Նախագիծը օրակարգում ընդգրկվել է որպես չզեկուցվող հարց։

Որոշման նախագծում նշված է, որ այս արձանագրության ստորագրումը պայմանավորված է ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կազմի փոփոխության արդյունքում նրանց գործունեության համար պայմանների ապահովման անհրաժեշտությամբ, միտված է վերոշարադրյալ գործընթացների ապահովմանը եւ, միաժամանակ, բխում է ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման եւ գործառնման նպատակով հողատարածքների եւ անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 2019թ. ապրիլի 12-ին Երևանում կայացած 12-րդ նիստի արձանագրության դրույթներից:

Արձանագրության ստորագրումը բխում է ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 1-ին կետով (անվտանգություն և արտաքին քաղաքականություն) նախատեսված ՀՀ անվտանգության ապահովման գործոններից, 2-րդից՝ հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, 1.1 ենթակետի (արտաքին քաղաքականություն) 1-ին պարբերությունից, ինչպես նաև 1.2 ենթակետի (ղարաբաղյան հիմնախնդիր) 4-րդ պարբերությունից և 1.3 ենթակետի (պաշտպանության ոլորտ. զինված ուժերի բարեփոխումներ) 11-րդ պարբերությունից, եւ դրա ստորագրումը հնարավորություն կստեղծի խթանել ՀՀ կառավարության ծրագրի՝ վերոնշյալ կետերով սահմանված դրույթների իրագործման ապահովման գործընթացը:

Նախագծում հղում է կատարվում ՀՀ եւ ՌԴ միջեւ կնքված մի շարք փաստաթղթերին՝ ՀՀԴ եւ ՌԴ միջեւ տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության ապահովման, ինչպես նաեւ երկու պետությունների տարածքային ամբողջականության պահպանման ոլորտում համագործակցությունն իրականացվում է 1992թ. մայիսի 15-ի՝ «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի, 1995թ. մարտի 16-ի՝ «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրի, վերջինից բխող 1996թ. սեպտեմբերի 27-ի՝ «ՀՀ Կառավարության եւ ՌԴ Կառավարության միջեւ՝ Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի եւ ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործառնման համար հողամասերի հանձնման ու օգտագործման կարգի մասին» համաձայնագրի, 1997թ. օգոստոսի 29-ի՝ «ՀՀ եւ ՌԴ միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» պայմանագրի եւ մի շարք այլ իրավական ակտերի հիման վրա։ Այս փաստաթղթերի շրջանակներում ամրագրված նպատակներից է բխում ռուսաստանյան ռազմակայանի՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ համատեղ Հայաստանի անվտանգության ապահովման պարտավորության իրականացումը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930