Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակամայից մտածում ես՝ ինչպես դա կանդրադառնա հայ ժողովրդի անվտանգության վրա». ՌԴ դեսպանատունը՝ Երևանում Կանադայի դեսպանատան բացման մասին

Հուլիս 04,2022 21:40

«Ամեն ինչ լավ կլիներ, միայն թե տարակուսանք է առաջացնում այն, որ այդ քայլը, ըստ ԶԼՄ-ների, Կանադային ԱԳՆ-ն բացահայտորեն մատուցել է այդ թվում «ռուսական ազդեցությանը հակազդելու» համատեքստում: Զարմացնում է այդպիսի գոռոզ և քամահրական վերաբերմունքը մի պետության նկատմամբ, որի հետ, թվում է, պատրաստվում ես երկկողմ հարաբերություններն ամրապնդել:

Ակամայից մտածում ես, թե ինչպես այդ գիծը կանդրադառնա հայ ժողովրդի բարօրության և անվտանգության վրա:

Թվում է, այս սյուժեն բնորոշ է իրենց «ոսկե միլիարդին» դասող պետությունների իշխող շրջանակների՝ մյուս պետություններին ընկալելու տեսանկյունից: Մյուս երկրների և ժողովուրդների նկատմամբ հենց այդպիսի ամբարտավան և գոռոզ վերաբերմունքն էլ ընկած է այն ողբերգական իրադարձություններից շատերի հիմքում, որոնք այսօր տեղի են ունենում ժամանակակից աշխարհում», այս մասին նշվում է Երևանում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջում, որը վերաբերում է Կանադայի դեսպանատան բացմանը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031