Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդու քաղաքային թատրոնը Ստեփանակերտում ներկայացմամբ է հանդես եկել. «Արցախպրես»

Հուլիս 05,2022 23:23

Այսօր՝ հուլիսի 5-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում  Ալավերդու քաղաքային թատրոնը ներկայացրել է «Ծապան» բեմադրությունը՝ ըստ Պատրիկ Արտեմիի (Պատվական Շաքարյան) համանուն պատմվածքի։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Պապինյանն ասել է, որ ներկայացման սյուժեի հիմքում Մեծ հայրենականի մասնակից, ալավերդցի վետերանի կյանքի պատմությունն է․պատերազմ, աքսոր, մաքառումներ։

«Ներկայացման մեջ մարմնավորված են նաև նրա զավակները, որոնք մեծանալով հեռանում են հայրենիքից ու ստիպում հորն իրենց հետ ապրել այլ երկրում։ Բայց հարազատ քաղաքի կարոտն ավելի ուժեղ էր նա վերադառնում է Ալավերդի՝ բարձրադիր ժայռերի մեջ իր հիմնած ծապան, որը նրա բարդ ու դրամատիկ կյանքի խորհրդանիշն է»,-պատմել է Հ. Պապինյանը։

Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ ներկայացումը կոչ է հանդիսատեսին՝ պահելու ազգայինը, պետությունը, և անելու ամեն ինչ, որ եկող սերունդը չարտագաղթի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031