Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգևատրվեցին ավանդական Կարատե-Դո մարզաձևի աշխարհի գավաթի առաջնության հաղթող Արամե Գևորգյանը և մարզիչ Արամ Բաբուռյանը

Հուլիս 11,2022 23:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն այսօր հյուրընկալել էր Լեհաստանում կայացած ավանդական Կարատե-Դո մարզաձևի աշխարհի գավաթի առաջնությունում 12-13 տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրած Արամե Գևորգյանին և մարզիչ Արամ Բաբուռյանին։

Գ. Ասրյանը, շնորհավորելով նրանց փայլուն արդյունք գրանցելու կապակցությամբ, հետաքրքրվեց մրցաշարին մարզիկի տարած հաղթանակներով։ Փոխմարզպետը Լոռու մարզպետի շնորհակալագիր հանձնեց մարզիկին, հաղթող սան պատրաստելու համար՝ նաև նրա մարզիչին՝ մաղթելով ավելի մեծ հաղթանակներ ու հաջողություններ:

Արամ Բաբուռյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետի տեղակալին ուշադրության և քաջալերող խոսքերի համար։ Նա նշեց, որ Արամեն միջազգային ասպարեզում հաջողություններ գրանցած իր առաջին սանն է, և այս ոլորտում մեծ հեռանկարներ ունի։

Հանդիպմանը ներկա մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պաշտոնյաները ևս շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր հղեցին մարզիկին։

Լոռու մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: