Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդավառը՝ Օձունում

Հուլիս 31,2023 16:34

«Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում հուլիսի 29-ին Լոռվա չնաշխարհիկ բնության գրկում՝ Օձունի վանական համալիրի տարածքում, հանդիսավորությամբ անցկացվեց «Վարդավառ» միջոցառումը, որը կազմակերպվել էր Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից:

Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր։

Միջոցառումը վարում էր Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ավագ մասնագետ Մանուշակ Քոչարյանը:

Ներկաներին իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից ողջունեց Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: Նա իր խոսքում կարևորեց նման խորհրդանշական միջոցառումների անցկացումը, որի նպատակը ոչ միայն տոնի կարևորությունը, հայկական ազգային ավանդույթների պահպանումն ու ներկայացումն է հանրությանը, այլև զբոսաշրջային հոսքերի ներգրավումը Լոռու մարզ: Նա նշեց, որ մեծ ջանքեր են գործադրվել միջոցառման կազմակերպման համար և հույս հայտնեց, որ ներկաները տոնակատարությունից կհեռանան գեղեցիկ տպավորություններով:

Իր օրհնությունը հղեց և տոնի կարևորության մասին խոսեց Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Սրբազան հոր օրհնանքով հայտարարվեց տոնակատարության սկիզբը:

Պարերի և երգերի կատարումներով հանդես եկան մարզի տարբեր համայնքների կատարողական խմբերը, երգիչները: Համերգային մասը մեկնարկեց Օձունի «Հաղթանակ» պարային ստուդիայի փոքրիկ բեմականացմամբ՝ «Վարդավառի ծես» անվանումով:

Տոնակատարությունն ավարտվեց Վարդավառի շուրջպարով և ջրախաղով, որը արգասաբերության, պարզության, մաքրագործման խորհուրդ ունի:

Մատուցվեց Սուրբ Մատաղ:

Լոռու մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31