Լրահոս
Օրվա լրահոսը

Զարեհ Սինանյանը բացառեց, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի պահանջով է ԱԱԾ-ն արգելել Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ

Հուլիս 21,2022 16:10

«Այդտեղ երկու բաղադրիչ կա՝ ինչպես կազդի հայրենադարձության վրա, որը կարծում եմ՝ չի ազդի»,-այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը, որով սփյուռքի մեր հայրենակիցների համար կխստացվի ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը: Ըստ նրա, այլ հարց է, որ Հայաստան-սփյուռք հարաբերությունների մասով դրական փոփոխություն չէ. «Հետեւաբար մեր գերատեսչությունն այս փոփոխությանը կողմ չի: Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք»:

Պարոն Սինանյանն ասաց, որ հիմնավորումները պետք է ԱԱԾ-ից ճշտել:

Նրա կարծիքով, որոշումը որեւէ կերպ չի ազդի սփյուռքահայերի հայրենադարձության գործընթացի վրա եւ այն հայերը, որոնք 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր չեն եղել Հայաստանում, կարող են գալ երկիր, անցկացնել այդ 60 օրը եւ դիմել համապատասխան քաղաքացիություն ստանալու համար։

Նա բացառեց, որ Մուրադ Փափազյանի՝ ՀՀ-ում անցանկալի անձ հայտարարվելու ԱԱԾ-ի որոշումը Թուրքիայի կամ Ադրբեջանի պահանջով եղած լինի:

Խոսելով ուկրաինական պատերազմի հետեւանքով այդ երկրից հեռացող մեր հայրենակիցների մասին՝ Զարեհ Սինանյանն ասաց, որ մարդիկ կան հեռանում են, մարդիկ էլ կան, որ վերադառնում են Ուկրաինա, եւ, հետեւաբար, հստակ թվերով խոսել չեն կարող: Ասաց, որ Ուկրաինայից Հայաստան եկած մեր հայրենակիցների հետ իրենց գրասենյակն աշխատում է, ՀԿ-ների հետ տարբեր ծրագրեր են իրագործում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031