Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանիայի Մալագա քաղաքում հայկական եկեղեցի է բացվել. «Նոր Յառաջ»

Հուլիս 28,2022 10:24

«Նոր Յառաջ». 21էն 23 Յուլիսին, Արեւմտեան Եւրոպայի հայրապետական պատուիրակ Խաժակ արք. Պարսամեան հովուական այցելութեամբհասաւ Սպանիոյ հարաւը գտնուող Մալակա քաղաքը: Այցելութեան նպատակը Մալակայի նորակառոյց հայկական եկեղեցւոյ «Դռնբացէք»ի եւ սրբապատկերներու օծման արարողութիւններն էին:

Արարողութենէն առաջ Սսրբազան հայրը, ուղեկցութեամբ Սպանիոյ եւ Փորթուկալի հայրապետական պատուիրակի փոխանորդ Շնորհք աբղ. Սարգսեանի՝ հանդիպում ունեցաւ տեղւոյն եկեղեցական խորհուրդի անդամներուն հետ` քննարկելու համար յառաջիկային եկեղեցւոյ վերջնական օծման, կիրակնօրեայ դպրոցի բացման եւ ընդհանրապէս համայնքային կեանքը Հայ առաքելական եկեղեցւոյ հովանիին տակ ըստ պատշաճի կազմակերպելու հարցերը:

Ժողովէն ետք, Խաժակ արք. Պարսամեանի նախագահութեամբ եւ ընթերակայութեամբ հայրապետական պատուիրակի փոխանորդին` կատարուեցաւ եկեղեցւոյ «Դռնբացէք»ի արարողութիւնը եւ սրբապատկերներու օծման կարգը:

Սպանիոյ մէջ Հայ առաքելական եկեղեցի ունենալու գաղափարը, որ, ի դէպ, առաջին հայկական եկեղեցին է ամբողջ Սպանիոյ տարածքին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Նոր Յառաջ» երկօրեայում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031