Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն որոշել է դիմել Վենետիկի հանձնաժողով՝ «Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին» օրենքի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու

Հուլիս 28,2022 22:50
sd

Սահմանադրական դատարանն (ՍԴ) աշխատակարգային որոշում է կայացրել դիմել` Վենետիկի հանձնաժողով («Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով»)՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով:

Նշենք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննվում է ՍԴ-ում:

Նշված գործի շրջանակներում 2022թ. հուլիսի 8-ին ՍԴ-ն որոշել է, որ բարձրացված հնարավոր սահմանադրական վեճը վերաբերում է իրավական խնդիրների, որոնց շրջանակն առնչվում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա ձևավորված իրավունքին: Հետևաբար առկա է ՀՀ-ի կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերով ամրագրված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման հարցերի, ինչպես նաև ՍԴ-ի լուծմանն առաջադրված որոշ հարցադրումներում նկարագրված խնդիրների լուծման կապակցությամբ լավագույն փորձի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու անհրաժեշտություն:

Մարդու իրավունքի հարցերով փորձագետ Արա Ղազարյանը այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սահմանադրական դատարանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ հայցելով վերջինիս կարծիքը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի մի շարք խնդրահարույց դրույթների մասին։ Դրանք այն դրույթներն են, որոնց մասին շատ է բարձրաձայնվել սկսած այն պահից, երբ օրենքի նախագիծն ընդունվեց․ գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, ապացուցման բեռը պատասխանողի վրա դնելու կարգավորումը, ապացույցի չափանիշի բացակայությունը օրենքում, ու այս ամենի բախումը մարդու իրավունքների հետ (տվյալ դեպքում գույքային իրավունքի)։ Խնդիրն ընդհանուր առմամբ բարդանում է ու խճճվում՝ այն ինչ բազմիցս կանխատեսվել էր բազմաթիվ մասնագետների կողմից։ Միևնույն ժամանակ՝ ի՞նչ օրենքի հիման վրա է ՍԴ-ն հայցել խորհրդատվական կարծիք միջազգային կազմակերպությունից։ Եվ արդյո՞ք բոլոր հարուցված դատական գործերը չպետք է կասեցվեն։ Այսօր այս թեմայով քննարկում կա Փաստաբանների պալատում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031