Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ է անում հեռանալ Ուկրաինայից. «Ամերիկայի ձայն»

Օգոստոս 23,2022 23:45

«Ամերիկայի ձայն».  Միացյալ Նահանգները կոչ է անում իր քաղաքացիներին հեռանալ Ուկրաինայից: Երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ ասված է, թե կա կարծիք այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա մի քանի օրերի ընթացքում թիրախավորել քաղաքացիական և կառավարական ենթակառուցվածքները:

Այս նախազգուշացումով Միացյալ Նահանգները հանդես եկավ այն բանից հետո, որ Ուկրաինայի իշխանությունները նախօրեին արգելեցին Կիեւում անցկացնել Խորհրդային Միությունից անկախանալու տարեդարձին նվիրված տոնակատարությունը: Այս որոշումը, եւս, ռուսական հարձակումների թիրախ չդառնալու նպատակ ուներ:

Կիևում ԱՄՆ-ի դեսպանությունը, ռուսական հարձակումների վտանգի ներքո, ԱՄՆ-ի քաղաքացիներին հորդորում է հեռանալ, եթե կարող են:

«Պետդեպարտամենտը տեղեկություններ ունի, որ Ռուսաստանը ուժեղացնում է ջանքերը՝ առաջիկա օրերին Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին և կառավարական օբյեկտներին հարվածներ հասցնելու համար:

ԱՄՆ-ի քաղաքացիները պետք է իրենց միջոցներով «հիմա» լքեն Ուկրաինայի տարածքը», ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:

Մտավախությունները խորացան հատկապես շաբաթ օրը Մոսկվայի մերձակայքում ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով Դարյա Դուգինայի՝ հայտնի ռուս ծայրահեղ ազգայնական գործչի դստեր սպանությունից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031