Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ցավակցել է Ղրղըզստանի նախագահին՝  Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած վթարի կապակցությամբ

Օգոստոս 24,2022 17:34

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարի կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.  «Խոր վշտով տեղեկացա Ռուսաստանի Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարի մասին, որի պատճառով զոհվել և տուժել են Ղրղըզստանի քաղաքացիներ։

Այդ կապակցությամբ իմ անկեղծ ցավակցությունն եմ հղում Ձեզ, զոհվածների հարազատներին և Ղրղըզստանի ողջ ժողովրդին։ Տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031