Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ

Օգոստոս 25,2022 23:03

Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու  պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ։

2022թ. օգոստոսի 25-ին ժամը 13:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Տ.Մեծ նրբանցք թիվ 20/3 հասցեում` «Պլատոչնի» կոչվող տեղանքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առաջացած կրակից և պահեստում առկա ապօրինի պահվող ռազմամթերքի պայթյունից ոչնչացվել և վնասվել են պահեստի հարակից տարածքում տեղակայված արտադրամասեր, շինություններ և դրանց ներսում առկա գույքը:

Փաստի առթիվ ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության կողմից հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռբակալվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1986թ. ծնված Դ.Մ-ն,1998թ. ծնված Հ.Ս.-ն,1955թ. ծնված Յու.Մ-ն և 1986թ. ծնված Լ.Ք.-ն:

Տարվում է համապատասխան քննություն։

Արդյունքների մասին  լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031