Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իրապես սարսափում եմ հաջորդ խորհրդարանական ընտրությունների մտքից». Արմինե Մարգարյան

Սեպտեմբեր 09,2022 21:12

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ, Անվտանգության խորհրդի գրասենյակի նախկին ղեկավար Արմինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես վստահ եմ, որ մենք կապրենք, կգնանք, բայց մեր պատմությունը մի օր անխուսափելիորեն մեզ կանգնեցնելու է երկմտանքի առջև, այն է՝ հայոց պետականության և հայ ժողովրդի բարեկեցության համար ո՞ր աղետն էր ավելի քայքայիչ՝ 2020 նոյեմբերի 9-ի հայտարարությունը, թե՞ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված ներկայիս Ազգային ժողովը:

Ես այս հարցի պատասխանն իմ համար վաղուց ձևավորել եմ՝ ցանկացած արտաքին մարտահրավեր ու սպառնալիք հաղթահարելի է, եթե կա ներքաղաքական կոնսոլիդացիա:

Հ.Գ. ներկայիս պատկերի մեղավորը բնավ միայն խորհրդարանական ընդդիմությունը չէ: Իրենց մեղքի չափաբաժինն ունեն բոլորը՝ և՛ իշխող ուժը, և՛ հեղափոխական արժեքներ կրող քաղաքական ուժերը:

Իշխող ուժի մեղքն այն է, որ նախկին ուժերին վերջնականապես փոշիացնելու մոլուցքով կլանված որևէ կերպ չնպաստեց առողջ ընդդիմադիր դաշտի կայացմանը:

Հեղափոխական արժեքներ կրող ուժերի մեղքն այն է, որ բոլորը, անխտիր բոլորը տառապում էին մեծամտության բարդույթով՝ «ոնց թե ես միանամ քեզ, ես գիտե՞ս ով եմ, ինչքան արած դրած ունեմ, ես խնդիր չունեմ՝ 15-20% ձայն ունեմ»:

Եվ այս աղետի ողջ ողբերգությունն այն է, որ ոչինչ չի փոխվել, քանի որ մենք նույն մեծամիտն ենք ու կլանային շահերի գերին:

Ես իրապես սարսափում եմ հաջորդ խորհրդարանական ընտրությունների մտքից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930