Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման նախագծային աշխատանքների ընթացքը

Սեպտեմբեր 10,2022 12:42

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի մի խումբ անդամների՝ Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման նախագծային աշխատանքների շուրջ քննարկումների նախնական արդյունքներին տեղեկանալու և պետական լիազոր մարմնի անելիքները հստակեցնելու նպատակով:

Խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ճարտարապետ Սերգեյ Գալստյանը ներկայացրել են կատարված աշխատանքները և քննարկված լուծումները: Արտակ Բեգլարյանը ընդգծել է մշակութային ժառանգության պահպանման՝ ի դեմս Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման ու Հանրապետությունում թատերարվեստի զարգացման հարցերում կառավարության հանձնառությունը: Ըստ այդմ, նա շեշտադրել է Հանրապետության նախագահի հանձնարարականը, որ պետք է հավուր պատշաճի պատրաստել ոչ միայն շենքի վերականգնման, այլև՝ մշակութային միջավայրի պահպանման ու զարգացման նախագիծը, որի կյանքի կոչման ուղղությամբ ներդրվելու են թե՛ պետական, թե՛ բարեգործական միջոցներ:

Շահագրգիռ քննարկման արդյունքում վեր են հանվել որոշ սկզբունքային հարցեր, որոնց հստակեցման ու կարգավորման ուղղությամբ պետական նախարարը տվել է կոնկրետ հանձնարարականներ:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930