Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ են այս թվերը դրվում իրար կողք․ որպեսզի ասեն՝ դե ի՞նչ է եղել որ, ընդամենը 10 կմ/քառ․ տարածք է»․ Մենուա Սողոմոնյան

Սեպտեմբեր 16,2022 12:09

«Քաղաքական լուծումներից մեկը պետք է լինի քաղաքական ուժերի, ուսանողների կազմակերպմամբ ցանցային ձեւով փողոց դուրս գալն ու առավոտից պետական կառույցների մուտքերն արգելափակելը։ Կաթվածահար անելով՝ սասանում ենք իշխանության հիմքերը։ Նիկոլ Փաշինյանն ու նրա մերձավորները երկիրը տանում են կործանման, ճաքեր է պետք մտցնել այդ սյուների մեջ։ Խաղաղ անհնազանդության մասին է խոսքը»,-Հանրապետության հրապարակում այսօր հավաքի ժամանակ հայտարարեց «5165 շարժման» անդամ Մենուա Սողոմոնյանը։

Դեռեւս երեկ «5165» եւ «Համախմբում» շարժումներն ԱԺ-ի դիմաց ցուցարարներին առաջարկել էին վաղ առավոտից իրականացնել դասադուլ եւ գործադուլ՝ սկսելով Հանրապետության հրապարակից։ Թեեւ քաղաքացիներն այսօր հրապարակում փոքրաթիվ էին, սակայն Մենուա Սողոմոնյանը հակված չէ կարծելու, որ այս գաղափարը կենսունակ չէ․ «Այս պահին այս նպատակն իրագործված չէ, բայց մենք շարունակելու ենք»։

Մենուա Սողոմոնյանը նաեւ նշեց՝ երեկ ԶԼՄ-ներով շրջանառվում էր մանիպուլյացիա, թե այս օրերին ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակման հետեւանքով կորցրել ենք 10 կմ/քառ․ տարածք, իսկ 2021թ․-ին կայացած ադրբեջանական ներխուժման արդյունքում՝ 40 կմ/քառ․ տարածք․ «Ինչի՞ համար է սա նշվում, ինչո՞ւ են այս թվերը դրվում իրար կողք։ Որպեսզի ասեն՝ դե ի՞նչ է եղել որ, ընդամենը 10 կմ/քառ․ տարածք է՝ ՀՀ ողջ տարածքի համեմատ։ Իհարկե չգիտենք՝ 10 կմ/քառ․ տարածք է, թե ավելի շատ, բայց պարզ չէ, թե այդտեղ ինչ ռազմավարական բարձունքներ կան, որոնք մի ամբողջ մարզի կտրվածքով կարող են մարդկանց ստիպել տեղահանվել»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է իրականացնում ՀՀ-ի ինքնիշխան տարածքների դեմ՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի սահմանային հատվածներից։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930