Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջերմուկի ուղղությամբ մխրճված հակառակորդի ջոկատների մի մասը մեր ԶՈՒ-ի կողմից շրջափակման մեջ է»․ ԳՇ պետ

Սեպտեմբեր 16,2022 14:24

«ՀՀ զինված ուժերը շարունակելու են հայրենիքի անվտանգության ապահովման բոլոր միջոցառումների իրականացումը։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների զինծառայողների վայրագությունների վրա, որոնք իրագործվել են մեր մարտական դիրքերում՝ մեր զինծառայողների, այդ թվում՝ կին զինծառայողների նկատմամբ»,-Ջերմուկում այսօր ՀՀ-ում 30 երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«Այդ նկարներն եւ տեսանյութերը ես ունեմ հեռախոսիս մեջ, հանդիպման ավարտից հետո կարող եմ ձեզ ցուցադրել։ Կան այնպիսի վայրագություններ, որ գուցե հնարավոր չլինի այդ տեսանյութերը դիտել։ Նշեմ նաեւ, որ ոչ մի պետության ռազմական ստորաբաժանում իրավունք չունի հակառակ կողմի հանդեպ նման վայրագություններ անել։ Դա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»,-հավելեց ԳՇ պետը։

Էդվարդ Ասրյան

Հարցերից մեկին ի պատասխան Էդվարդ Ասրյանը տեղեկացրեց․ «Եթե այս պահին Ջերմուկում ենք, հետեւաբար, դա այն ուղղություններից մեկն է, որտեղ հակառակորդը հարձակողական գործողություններով ունեցել է որոշակի հաջողություններ, մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8,5 կմ լայնության ճակատով, մինչեւ 7,5 կմ խորությամբ: Այդ մխրճումներն իրականացվել են ջոկատներով, որոնցից ոմանք մեր ստորաբաժանումների անմիջական վերահսկողության տակ են, նաեւ՝ շրջափակումների մեջ։ Ներկայումս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների խմբերը Ջերմուկից 4,5 կմ հեռավորության վրա են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930