Լրահոս
Օրվա լրահոսը

«Հստակ պատժամիջոցները կարող են դառնալ ևս մեկ լծակ կագնեցնելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները»․ Ալեն Սիմոնյանը՝ Նենսի Փելոսիի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Սեպտեմբեր 18,2022 14:02

«Ուզում եմ խնդրել և հորդորել՝ դուրս բերել խոսակցությունից միջանցք արտահայտությունը»,- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այն հարցի առիթով, որը հղելիս լրագրողներից մեկը փաստեց՝ Ադրբեջանի նպատակն է ստանալ միջանցք ՀՀ տարածքով։

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց․ «ՀՀ-ի կողմից ստորագրված կամ քննարկված փաստաթղթերում կա մի միջանցք՝ դա Լաչինի միջանցքն է․ մնացած բոլոր հիշատակումները կամ սակարկումներ են, կամ թյուրըմբռնում այն քննարկումների, որոնք կան։ Չեմ կարծում, որ ճիշտ է՝ այդ քննարկումներին ուժ տանք»։

Հարցին՝ ՀՀ-ն ի՞նչ է ակնկալում ԱՄՆ-ից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Մենք սպասում ենք ժողովրդավարության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ուղղությամբ գործուն աջակցություն բոլոր հնարավոր ուղղություններով»։

Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Նենսի Փելոսիի հետ քննարկել են տարածաշրջանային խնդիրներ, երկկողմ փոխգործակցության լայն շրջանակը։ Նա վստահեցրեց՝ մեզ համար չափազանց կարևոր է այս ծանրագույն շրջանում տիկին Փելոսիի այցը Հայաստանի Հանրապետություն։ Ալեն Սիմոնյանը շարունակեց․ «ՀՀ-ում ԱՄՆ աջակցությունը մենք մշտապես զգացել ենք ամենադժվարին և մեզ համար զգայուն հարցերում։ Խոսել եք սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի մասին, տեղեկացրել եմ, որ ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն դիրքերը, այլև բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ, որի արդյունքում կան բազմաթիվ մարդկային կորուստները։ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունն օգտագործում է այն հանգամանքը, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է Ուկրաինայում տեղի ունեցողին»։

Ալեն Սիմոնյանը շեշտեց՝ հստակ պատժամիջոցները կարող են դառնալ ևս մեկ լծակ կանգնեցնելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ավտորիտար պատերազմը ժողովրդավարության դեմ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930