Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ընտրվել է REFRAM-ի անդամ

Հոկտեմբեր 10,2022 13:04 Share

Հոկտեմբերի 7-ին Փարիզում կայացած Ֆրանկոֆոն երկրների մեդիա կարգավորողների ֆորումի (REFRAM) 7-րդ կոնֆերանսում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ընտրվել է REFRAM-ի լիիրավ անդամ։ ՀՌՀ-ի Ֆորում ընտանիքին միանալու որոշումն ընդունվել է միաձայն՝ 30 անդամ պետությունների կարգավորող մարմինների բոլոր ղեկավարների կողմից։

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ստացել էր REFRAM-ի նախագահ պարոն Նուրի Լաջմիի հրավերը մասնակցելու կոնֆերանսի աշխատանքներին, սակայն հանրային մուլտիպլեքսում սլոթերի հատկացման մրցութային գործընթացի մեկնարկը թույլ չտվեց  նրան մեկնելու Փարիզ։ Կոնֆերանսի ընթացքում Հայաստանի մեդիա կարգավորողին ներկայացրել և ելույթով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ֆրանկոֆոն երկրների միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը։

Հանձնաժողովը բարձր է գնահատում REFRAM-ին իր անդամակցությունը, ինչը նրան հնարավորություն կտա գործնական, մասնագիտական կապեր հաստատելու ինչպես այդ հեղինակավոր կազմակերպության, այնպես էլ անդամ երկրների կարգավորող մարմինների հետ:

Շնորհակալություն ենք հայտնում REFRAM-ին և ֆորումի անդամ 30 կարգավորող մարմիններին Հանձնաժողովի դիմումին դրական պատասխան տալու և կազմակերպությանն անդամակցելու որոշման համար:

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31