Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում քաղաքացին նռնակ է նետել իր տանը թմրամյութ հայտնաբերած, իրեն հետապնդող ոստիկանության ծառայողների ուղղությամբ

Հոկտեմբեր 12,2022 17:37

2022 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 13:30-ին, Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոց փողոցի բնակելի տներից մեկում ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ուժեղացված խումբը հայտնաբերել է թմրանյութ, որի բնակիչ 32-ամյա Հ. Հ.-ն հանել է նռնակը և սպառնացել, որ եթե ոստիկանները չհեռանան տնից, ապա կպայթեցնի այն, այնուհետև նռնակը ձեռքին լքել բնակարանը և թաքնվել «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի հարակից տարածքում։

Քրեական հետախուզության և Ստեփանակերտ քաղաքի վարչությունների ծառայողների կողմից Հ.Հ.-ին հետապնդելու և վնասազերծելու ընթացքում վերջինս նռնակը նետել է ոստիկանության ծառայողների ուղղությամբ, ինչի արդյունքում ոստիկանության լեյտենանտ Լեռնիկ Բալասանյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հանրապետական բժշկական կենտրոն։

Լեռնիկ Բալասանյանի կյանքին վտանգ չի սպառնում։

Հ.Հ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն։

Կատարվում է քննություն։

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31