Լրահոս
Օրվա լրահոսը

2023թ. պետական բյուջեի նախագծով հատկացվել է 26 մլրդ 35 մլն 694 հազ․ դրամ

Նոյեմբեր 02,2022 19:40

Արադարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը ներկայացրել է  2023 թվականի պետական բյուջեով նախատեսված Արդարադատության նախարարության ծրագրերը

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր շարունակվել են քննարկումները  2023 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ։

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը խոհրդարանին է ներկայացրել  2023 թվականի պետական բյուջեով նախատեսված Արդարադատության նախարարության ծրագրերը։ Ըստ այդմ՝ ծրագրերի իրականացման նպատակով 2023 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացվել է 26 մլրդ 35 մլն 694 հազ․ դրամ։

2023թվականի ընթացքում նախարարության կողմից իրականացվելու են պետական բյուջեի 8 նախագծեր, այդ թվում՝ նախատեսվում է  քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալների 15 տոկոսին ապահովել աշխատանքով: Նախարարությունը շարունակելու է ապահովել քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց կրթություն ստանալու իրավունքը: Նախատեսվում է Պրոբացիայի ծառայությանը վերազինել էլեկտրոնային հսկողության համար անհրաժեշտ միջոցներով ու ենթակառուցվածքներով՝ ազատությունից զրկելուն այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակների և խափանման միջոցների արդյունավետ կիրառման նպատակով:

Նախարարությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակում կշարունակի իրականացնել Հակակոռուպցիոն կոմիտեի և դատարանների շենքերի կառուցման և վերազինման աշխատանքները:

2023թ.-ի ընթացքում կիրականցվեն նաև ռազմավարություններից և նպատակներից բխող մի շարք այլ նախագծեր։

 

ՀՀ Արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930