Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Հիմա պետք է շնորհակալություն հայտնեմ, որ Սերժ Սարգսյանը 2018-ին չի կրակե՞լ ժողովրդի վրա»․ Ալեն Սիմոնյան

Նոյեմբեր 02,2022 22:25

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ գնահատականների հետ, որ այսօր ՔՊ-ն ՀՀԿ-ի ճանապարհով է գնում՝ կուսակցական աշխատանքում կրկնելով այն, ինչ ՀՀԿ-ի վերաբերյալ նախկինում քննադատել էր։ «Դա ասում է հանրապետական մամուլը չէ՞ հիմնականում»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր հարցադրում արեց Ալեն Սիմոնյանը։ Ըստ նրա՝ ՀՀ-ում ավելի բաց եւ ժողովրդավար կուսակցություն, քան ՔՊ-ն է, չի եղել։

Մեկնաբանելով այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանն օրերս ընտրվել էր ՔՊ վարչության նախագահ՝ այն դեպքում, երբ ժամանակին քննադատում  էր երկրի ղեկավարի՝ կուսակցության ղեկավար ընտրվելու մոտեցումը, Ալեն Սիմոնյանն ասաց․ «ՀՀ-ն խորհրդարանական երկիր է։ Մենք մեծ դժվարությամբ ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին համոզել համաձայնվել։ Առաջին անգամ էր։ Մշտապես նա հրաժարվել էր։ Ես եմ եղել թեկնածությունն առաջադրողներից եւ պնդում եմ դա»։

Ալեն Սիմոնյանը նաեւ աբսուրդ որակեց տեղեկությունները, թե ՔՊ-ն բաժանվել է Սուրեն Պապիկյանի եւ Տիգրան Ավինյանի կողմնակիցների միջեւ։

Հարցին՝ 2018թ․-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի աջակցությամբ գալիս էր իշխանության, նախկինների իշխանությունը ժողովրդավա՞ր էր, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Եթե ժողովրդավար լինեին, մենք իշխանության այդ ժամանակ չէինք գա»։ Մեկ այլ հարցի՝ եթե Սերժ Սարգսյանը բռնապետ էր, ժողովրդի ճնշման արդյունքում ինչո՞ւ հրաժարական տվեց, Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց․ «Իսկ ո՞նց կարող էր հրաժարական չտալ, եթե ողջ Հայաստան․․․մարտի մեկին ինքն ու Ռոբերտ Քոչարյանն այդ քայլին գնացին, որ իշխանություն լինեն։ Իսկ ի՞նչ պետք է աներ Սերժ Սարգսյանը, կրակե՞ր, հիմա պետք է շնորհակալություն հայտնեմ, որ նա չի կրակել ժողովրդի վրա՞։ Եթե Կարեն Կարապետյանը հնարավորություն ունենար իշխանությունը խլելու, եթե ժողովուրդը դա թույլ տար, իրենք դա կանեին։ Հարգեք ՀՀ քաղաքացիներին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930