Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի դիրքորոշումն էլ է այս տրամաբանության մեջ, ուստի գոնե այս պահի դրությամբ ռուս խաղաղապահների ժամկետների հարց չի առաջանում»․ Էդուարդ Սոլովյով

Նոյեմբեր 02,2022 23:44

«Ադրբեջանի դիրքորոշումը դեռ ամբողջովին տեղավորվում է այն ձևաչափում, որի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2020-ի նոյեմբերին  հակամարտության կարգավորման հարցում»,- այսպիսի կարծիք հայտնեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էդուարդ Սոլովյովը՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

Նա վստահեցրեց՝ անգամ փորձագիտական մակարդակում չի քննարկվում ռուս խաղաղապահների առաքելության ավարտի հարցը։ Նա վստահեցրեց՝ Ադրբեջանի դիրքորոշումն էլ է այս տրամաբանության մեջ, ուստի գոնե այս պահի դրությամբ խաղաղապահների ժամկետների հարց չի առաջանում։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի Կովկասի բաժնի վարիչ Վադիմ Մուխանովը կարևորեց հայ-ռուսական հարաբերությունները փորձագիտական մակարդակում, քանի որ ըստ նրա՝ այդ համագործակցության շնորհիվ հնարավոր է լինում լուծել այն հարցերը, որոնք առաջանում են տեղեկատվության պակասի պատճառով։ Խաղաղապահ առաքելության առիթով էլ նշեց․ «Երբ ասում են՝ քիչ է մնացել ռուս խաղաղապահների առաքելության ավարտին, նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ նրանց առաքելությունից դեռ քիչ ժամանակ է անցել։ Եթե դիտարկենք այն իրավիճակը, որը կար 2020-ի վերջին, ապա կարելի է պնդել, որ խաղաղապահ առաքելության՝ այդտեղ չլինելու դեպքում իրավիճակը կարող էր վատթարանալ։ Ռուս խաղաղապահներ տեղակայելու գաղափարն առաջացել էր ոչ մեկ անգամ, և դրան հավանություն չէին տալիս հակամարտող կողմերը։ Ռուսական կողմից դեռ 1990-ականներից խոսվում էր այս մասին, առաջարկներ հնչում, բայց չէր ընդունվում կողմերի կողմից։ Հիմա արդեն հստակ հետաքրքրություն կա խաղաղապահ առաքելության նկատմամբ, և այն մեծ խնդիր է լուծում։ Գիտենք, ընդունում ենք, որ որոշ միջադեպեր եղել են, բայց ո՞րն է այս խաղաղապահ ռուսական առաքելության այլընտրանքը։ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ եթե կողմերը համաձայնեն, ինքը պատրաստ է շարունակել խաղաղապահ առաքելությունը։ Այստեղ որոշումը Երևանինն ու Բաքվինն է։ Խաղաղապահ առաքելության հարցը մշտապես կապված կլինի բանակցային գործընթացի հետ։ Առաքելության ներկայության դեպքում բանակցային գործընթացներն այլ հուն ունեն։ Ուստի Երևանն ու Բաքուն իրենք պետք է հասկանան, թե այդ խաղաղապահ առաքելությունն ինչ է նշանակում իրենց համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930