Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ քաղաքացին կոտրել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության վարչական շենքի երկաթյա ճաղավանդակի վրա տեղադրված ցուցանակների արկղի ապակին․ ահազանգ

Նոյեմբեր 06,2022 12:57

Մեր ունեցած տեղեկություններով՝ նոյեմբերի 3-ին անհայտ քաղաքացին կոտրել է Չարենցի փողոցի թիվ 29 հասցեում գտնվող ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության վարչական շենքի երկաթյա ճաղավանդակի վրա տեղադրված ցուցանակների արկղի ապակին։

Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Մարաշի բաժանմունք է տեղափոխել ԱՄՆ քաղաքացի Մ․ Գ․ Ջ․-ն։

Այս մասին հաղորդում է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 03.27-ին։ ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել է ՀՀ ԱԱԾ դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանության վարչության օպերատիվ հերթապահ մայոր Պետրոսյանը և հայտնել, որ անհայտ քաղաքացին կոտրել է Չարենցի փողոցի թիվ 29 հասցեում գտնվող ՀՀ-ում ԳԴՀ դեսպանության վարչական շենքի երկաթյա ճաղավանդակի վրա տեղադրված ցուցանակների արկղի ապակին:

Այժմ նյութերը գտնվում են քննչական բաժնում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930