Լրահոս
Օրվա լրահոսը

Լեմկինի ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ալիևի հռետորաբանությունը

Նոյեմբեր 11,2022 14:19 Share

Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հռետորաբանության կապակցությամբ:

«Լեմկինի ինստիտուտը խորապես մտահոգված է այն ցեղասպան հռետորաբանությամբ, որ օգտագործում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի Հաղթանակի օրվան նվիրված իր վերջին ելույթներում, որտեղ նա վերահաստատում է սպառնալիքները՝ հարձակում գործել Հայաստանի վրա: Նախագահ Ալիևի հռետորաբանությունն իր էությամբ ցեղասպան բնույթ ունի և հենվում է ցեղասպանության ընդհանուր մեղմասացության վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ Ադրբեջանի կողմից այնպիսի արտահայտությունների օգտագործումը, ինչպիսիք են հայերին սպառնացող «ողբերգությունը», կամ Ադրբեջանի «համբերատարության» մասին հիշատակումները նման հռետորաբանության ընդամենը մի քանի օրինակ են:

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը մատնանշել և դատապարտել այդ հռետորաբանությունը՝ խուսափելու հայ ժողովրդի նկատմամբ ևս մեկ ցեղասպանությունից»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930